2011/08/09

ԳԵՏ ՄԱՐՍ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ



ՆԱՍԱ-ի հետազոտողները Մարսի լուսանկարների վրա մութ գծեր են հայտնաբերել, որոնք, ըստ ամենայնի, ջրի հետքեր են: Ինչպես հայտնում է BBC-ն, այդ գծերն անհետանում են ձմռանը եւ հայտնվում գարնանը, ինչը հիմք է տալիս կարծելու, թե դա կարող է լինել ստորգետնյա աղաջուր:Ու թեեւ, ըստ հետազոտողների, իրենց դեռ չի հաջողվել հստակ ապացույցներ ստանալ մոլորակի վրա  հեղուկ ջրի առկայության մասին, այդուհանդերձ նրանք կարծում են, որ ջրի հետ կարմիր մոլորակի վրա կարող էր նաեւ կյանք առաջանալ:
Ուսումնասիրելով ստացված նկարները՝ կատարված Mars Reconnaissance Orbiter զոնդի կողմից, նրանք եկել են այն եզրակացության, որ սև գծերը, որոնք հստակ երևում են որոշ լեռների վրա, ջրի հետքեր են:
Science ամսագրում տպագրված հոդվածի համաձայն՝ 0.5-5 մետր լայնություն ունեցող շերտերը հայտվում են այդ մոլորակի վրա գարնանը և վերանում են ձմռանը: Դրանց ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ դրանք կարող են լինել աղի ջրի հոսքեր:imageԳիտնականները հաշվարկել են, որ այդ ջրի աղիությունը կազմում է մոտ 50 պրոմիլ (1/10 տոկոս), մինչդեռ Երկիր մոլորակի ծովերի աղիությունը կազմում է 35 պրոմիլ: Նման աղիությունը թույլ է տալիս ջրին մնալ հեղուկ վիճակում Մարսի վրա ջերմաստիճանի կտրուկ տատանումների ժամանակ: Այդուհանդերձ, գիտնականները նշում են, որ սա ընդամենը հիպոթեզ է, ինչ

0 Կարծիք:

Отправить комментарий